Մարզերում ԱԱՏՄ-ն 90 ստուգայց է իրականացրել․ արձանագրվել է 38 խախտում
Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։ Արձանագրվել է 38 խախտում։
ԱԱՏՄ-ից հայտնում են, որ դիտարկվել են նշված քաղաքների դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, դեղատները, գրասենյակներն ու առևտրի կենտրոնները։
Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։
Կարծիքներ