Կարեն Սարգսյանն ընդունել է «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին

Կարեն Սարգսյանն ընդունել է «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին

Ս/թ հոկտեմբերի 2-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է շվեդական «‎Կամուրջ Հայաստան» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գրեգ Դինգիզյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և մարզպետարանի որոշ ստորաբաժանումների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «‎Կամուրջ Հայաստան» կազմակերպության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում երիտասարդների զբաղվածության և մարզի կրթամշակութային կազմակերպությունների առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցության և աջակցության մի շարք հարցեր:
Հանդիպումից հետ հյուրերը այցելեցին Գավառի «‎Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ , Նորատուսի N 2, Դրախտիկի միջնակարգ դպրոցներ:
Նորատուսի N 2 միջնակարգ դպրոցի այցելության ընթացքում առանձնացվեց դպրոցի սանիտարական հանգույցների, Դրախտիկի միջնակարգ դպրոցում՝ մարզադահլիճի, իսկ Ջիլի միջնակարգ դպրոցի կողմից ներկայացվեցին «‎Արմատ» ինժեներական լաբորատորիայի հիմնախնդիրները, որոնք, ըստ այցելուների, կքննարկվեն խորհրդի առաջիկա նիստում և կտրվեն համապատասխան առաջարկներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում