ՕՊԵԿ+ երկրները որոշել են շարունակել նավթի արդյունահանումը օրական 400 հազար բարելով

ՕՊԵԿ+ երկրները որոշել են շարունակել նավթի արդյունահանումը օրական 400 հազար բարելով

ՕՊԵԿ+ երկրների նախարարները հոկտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը որոշեցին շարունակել նավթի արդյունահանումը նոյեմբերին ևս՝ օրական 400 հազար բարելով: Ավելի վաղ այս մասին հայտնել էին նաեւ ՏԱՍՍ-ի աղբյուրները:

ՕՊԵԿ+ համաձայնագրի երկրները մայիսից վերականգնում են նավթի արդյունահանումը, որը 2020-ին կրճատվել է աննախադեպ ծավալներով: Պլանը նախատեսում է ամսական 400 հազար բարելի վերադարձ շուկա: 

ՕՊԵԿ-ի քարտուղարության հրապարակած վերջին կոմյունիկեն հաստատել է այս տեղեկատվությունը: «Մենք աջակցեցինք նավթի արդյունահանման կարգավորման ծրագրին, որն ընդունվեց համաձայնագրի երկրների նախարարների 19-րդ հանդիպմանը [օգոստոսին], ինչպես նաև նոյեմբերին նավթի արդյունահանումը 400 հազար բարել ավելացնելու որոշմանը»,- ասվում է քարտուղարության հրապարակած փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում