Կամչատկայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները տեղական ժամանակով ժամը 15:24-ին 5,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կամչատկայի երկրամասի ջրերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկոյե գյուղից 14 կմ հեռավորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մասնաճյուղի մասնագետները տեղեկություններ են հավաքում ցնցումների ընկալելիության մասին։
Կարծիքներ