Բայդենի վարկանիշն իջել է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ. հարցում
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործունեությանը հավանություն տալու վարկանիշն իջել Է մնչեւ ամենացածր մակարդակ այդ պաշտոնում նրա գտնվելու ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում հոկտեմբերի 6-ին հրապարակված այն հարցման տվյալները, որը կատարել Է ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանը:
Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները, Բայդենի աշխատանքը բացասաբար Է գնահատում ամերիկացիների 53 տոկոսը, իսկ դրական՝ սոսկ 38 տոկոսը: Նախորդ հարցման ժամանակ, որը նույն համալսարանը կատարել Է երեք շաբաթ առաջ, Բայդենին դրականորեն Էր գնահատել 42 տոկոսը, բացասաբար՝ 50 տոկոսը: Այդպիսով, դիտվում Է Միացյալ Նահանգների նախագահի ժողովրդականության նավազման միտում: Բայդենի գործունեությունը գահատելիս շատ ուժեղ Է քաղաքական հայացքներից կախվածությունը:
Հանրապետականների թվում նրա գործունեությանը բացասական գնահատում Է տվել հարցման մասնակիցների 94 տոկոսը, իսկ դեմոկրատների թվում՝ 10 տոկոսը: Սակայն նրանց թվում, ովքեր իրենց չեն դասում այս կամ այն կուսակցությանը, նախագահի պաշտպանության վարկանիշն ավելի ցածր Է, քան երկրում միջինը:
Հարցվածների այդ կատեգորիայում 60 տոկոսը Սպիտակ տան ղեկավարի ջանքերը գնահատում Է բացասաբար եւ սոսկ 32 տոկոսը՝ դրականորեն: Առանձնապես ամերիկացիների դժգոհությոնն Է հարուցում նախագահի քաղաքականությոնը ներգաղթյալների վերաբերյալ եւ իրավիճակն ԱՄՆ-ի հարավային սահմձանին, որով փորփում են աննել Լատինական Ամերիկայի հազարավոր բնակիչներ: Այս ուղղությամբ նախագահի գործուենությունը բացասաբար Է գնահատում 67 տոկոսը, դրկանորեն՝ 23 տոկոսը:
Հարցման մասնակիցների սոսկ 28 տոկսն Է արտահայտվել Աֆղանստանի վերաբերյալ Բայդենի ուղեգծի պաշտպանությամբ: 50 տոկոսը կարծում Է, որ ԱՄՆ-ը պետք Է երկրում թողներ որոշակի ուժեր վերջնիս աջակության համար, 15 տոկսը գտնում Է, որ զինվորականներին ընդհանրապես պետք չԷր դուրս բերել: Տնտեսության վիճակից այս կամ այն չափով բավարարված չԷ ամերիկացիների 72 տոկոսը:
Հարցմանը մասնակցել Է ԱՄՆ-ի 1326 բնակիչ ամբողջ երկրում: Այն կատարվել Է հոկտեմբերի 1-ից մինչեւ 4-ը, վիճակագրական սխալանքը կազմում Է 2,7 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ