Աջակցում եմ Թուրքիայի եվրաանդամակցությանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, որում Էրդողանն անդրադառնալով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հավանականությանը, նշել էր․
«Նախ եկեք ճանապարհ հարթենք Թուրքիայի համար դեպի ԵՄ, ապա ճանապարհ հարթենք Շվեդիայի համար դեպի ՆԱՏՕ, ինչպես ճանապարհ հարթեցինք Ֆինլանդիայի համար»:
Ի պատասխան այս հայտարարությանը, Ստոլտենբերգը նշել է․ «Աջակցում եմ Թուրքիայի եվրաանդամակցությանը»։
Անդրադառնալով Շվեդիային՝ նա ընդգծել է․ «Մենք քրտնաջան աշխատում ենք, որ Շվեդիան հնարավորինս շուտ անդամագրվի, դեռևս հնարավոր է, որ Շվեդիան մասով դրական որոշում կայացվի Վիլնյուսում»:
Կարծիքներ