Ջոնի Դեփը Մոսկվայում ոսկերչական խանութ կբացի

Ջոնի Դեփը Մոսկվայում ոսկերչական խանութ կբացի

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը Մոսկվայում ոսկերչական խանութ կբացի, գրում է Gazeta.ru-ն։

Ըստ հրապարակման՝ խանութը կղեկավարի մոդել Յուլիա Վլասովան, որին լրատվամիջոցներն անվանում են «Ջոնի Դեփի ռուս ընկերուհի»։

Դերասանը բիզնեսի համար հատկացրել է առնվազն 500 հազար դոլար։ Վլասովան նախատեսում է բուտիկը բացել 2025 թվականին։ Այնտեղ նա կվաճառի շքեղ մատանիներ, վզնոցներ և յակուտական ադամանդներից պատրաստված ապրանքներ։

Հոկտեմբերին Վլասովան հաստատեց իր սիրավեպը Ջոնի Դեփի հետ։ 28-ամյա մոդելը հոլիվուդյան աստղին հանդիպել է երեք տարի առաջ Կառլովի Վարիի կինոփառատոնում, և այդ ժամանակվանից զույգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է:

Նոյեմբերին մոդելը հայտարարեց, որ իրենք պատրասվում են ամուսնանալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում