Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի. դատարանը մերժել է ՔԿ-ի միջնորդությունը
Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:
Այս մասին նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
ՔԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22-ին:
2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ են հնչել, երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Սեպտեմբերին Կարեն Պողոսյանը ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե:
Կարծիքներ