Կառավարության` 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը հաստատվեց

Կառավարության` 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը հաստատվեց

Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Կառավարության՝ 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը։ 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած միջոցառումների ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման՝ մինչև 2020-50 թթ․-ի ռազմավարության թիրախների վրա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ՝ նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը։

Փաստաթուղթը համահունչ է ինչպես Եվրասիական տնտեսական միության ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների և դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում