Նավալնին տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց

Նավալնին տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց

Ռուս բլոգեր և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին բժիշկների որոշմամբ տեղափոխվել է դատապարտյալների մարզային հիվանդանոց, որը գտնվում է գաղութի տարածքում, հայտնում է Դաշնային քրեակատարողական ծառայության տարածաշրջանային բաժանմունքի կայքը: Նավալնիի վիճակը գնահատվում է բավարար:

Նավալնին նշանակվել է վիտամինային թերապիա: Բլոգերին ամեն օր զննում է թերապևտը:

Հիշեցնենք, որ Նավալնին հացադուլ է հայտարարել մարտի 31-ին: Սա նրա առաջին հացադուլն է: Որոշման պատճառն այն է, որ նա, իբր, բժշկական օգնություն չի ստանում։ Բլոգերը բողոքում է մեջքի ցավերից: Նավալնին «խոստացավ», հացադուլը կշարունակի այնքան, մինչև թույլ տան իրեն բժիշկ այցելի: Վլադիմիրի մարզի Քրեակատարողական դաշնային ծառայությունը հաղորդել է, որ Նավալնին ստանում է բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում