Ամերիկացի հաղորդավարուհու որդին ներխուժել է ուղիղ եթեր՝ շփոթեցնելով եղանակի տեսությունը ներկայացնող մայրիկին (տեսանյութ)
Ամերիկյան հեռուստաալիքի եղանակի տեսության հաղորդավարուհին Լեսլի Լոպեսի 10 ամսական որդին ուղիղ եթերում վազել է մոր մոտ և գրկել նրան՝ հայտնվելով կադրում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, համավարակի պատճառով ամերիկուհին տանից է աշխատում, այդ իսկ պատճառով եթեր է դուրս գալիս սենյակից, որը հարմարեցվել է տաղավարի տեսք ունենալու համար:
Եթերի ժամանակ փոքրիկ տղան մոտեցել է մորն ու գրկել նրա ոտքը: Հաղորդավարուհին մի պահ շփոթվել է, սակայն ժպտալով շարունակել է հեռուստադիտողին ներկայացնել եղանակային կանխատեսումները:
«Նա հիմա քայլում է, ընկերներ, այնպես որ կորցրել եմ նրա հանդեպ վերահսկողությունը»,- հաղորդման ավարտին ասել է Լեսլին՝ գրկելով փոքրիկ Նոլանին:
Կարծիքներ