Ավարտվել է Ագարակի բժշկական ամբուլատորիայի վերանորոգումը
ՀՀ կառավարության որոշմամբ, 2021 թ․ Արագածոտնի մարզպետարանին հատկացված «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» ծրագրով նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերանորոգվել է (հրատապ խնդիրներին լուծում տալու հիմքով) Ագարակի բժշկական ամբուլատորիան։
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցել է, որ վերանորոգման համար մարզպետարանը հատկացրել է 4 մլն դրամ, իսկ վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 259 հազար դրամ, որից 259 հազարը տրամադրել է համայնքը։
Ուշագրավ է, որ բժշկական ամբուլատորիան իրականացնում է նաև հակաքովիդային պատվաստումներ, և վերանորոգումը էականորեն բարելավել է բժշկական հաստատության պայմանները։
«Ամեն տարի մենք գույքագրում ենք համայնքային խնդիրները և համապատասխան ծրագրերով, ըստ առաջնահերթության լուծում տալիս դրանց։ Վերը նշված ծրագրով 2021թ․ վերանորոգվել է նաև 10 դպրոց»,- ասել է Հակոբ Ստեփանյանը և հավելել, որ առաջիկայում նախատեսվում են նոր աշխատանքներ։
Կարծիքներ