Փրկարարներն օգնության են հասել կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենային

Փրկարարներն օգնության են հասել կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենային

Փետրվարի 7-ին, ժամը 19։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ կանչի վայր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնաց): Պարզվել է, որ Լեռնապար գյուղի բնակիչ Գ. Ա.-ին (ծնված 1966 թ.) անհրաժեշտ է տեղափոխել Ծաղկահովիտի ԲԿ։

Փրկարարները քաղաքացուն Լեռնապար գյուղից ամենագնացով մոտ 4 կմ  տեղափոխել են Մ3 ավտոճանապարհ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում