Կանադայի բնակիչը ձերբակալվել է Թրյուդոյի հասցեին առցանց սպառնալիքների համար
Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունը (ազգային ոստիկանություն) ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին X-ով (նախկինում Twitter): Այս մասին հաղորդում է Global News հեռուստաալիքը ։
Հայտնի է, որ նույն մեղադրանքն արդեն իսկ ձերբակալված Մոնրեալի 30-ամյա բնակիչ Փոլ Կլարիսոյին է առաջադրվել։ Տղամարդն առաջիկայում սպասում է դատավարությանը։ Հայտնի չէ, թե նրան ինչ պատիժ կարող է սպառնալ։
Նշվում է, որ Կլարիսոն բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել՝ լուրջ համարելով Թրյուդոյի անվտանգությանը սպառնացող սպառնալիքները։ Թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, չի նշվում։
Կարծիքներ