Եղանակն՝ առաջիկա օրերին

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հուլիսի 1-ին երեկոյան ժամերին, 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը, 2-4-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հուլիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ:

Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում 8-10 աստիճանով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում