«Խաղաղությունը կլինի Հայաստանի հաղթանակը». ռուս քաղաքագետ

«Խաղաղությունը կլինի Հայաստանի հաղթանակը». ռուս քաղաքագետ

Բլոգեր Բորիս Պաստուխովը, որը պարբերաբար հարցազրույցներ է անցկացնում տարբեր թեմաների շուրջ, մայիսի 23-ի թողարկման ընթացքում հայտնի քաղաքագետ, փորձագետ, քաղտեխնոլոգ Վլադիմիր Պաստուխովի հետ զրույցում անդրադարձել է հասարակական-քաղաքական մի շարք իրադարձությունների:Գրում է Past.am-ը։

Հարցազրույցի ամենաուշագրավ հատվածում մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության եւ նրա վարած քաղաքականության վերաբերյալ:

Կից ներկայացվում է թարգմանությունը եւ տեսանյութը:

Բորիս Պաստուխով

- Փաշինյանը հայտարարել է, որՀայաստանը պատրաստ է ճանաչելԱդրբեջանի սահմանները՝ ներառյալԼեռնային Ղարաբաղը, բայց կպնդի, որայն համաձայնեցվի Ղարաբաղիհայության և ադրբեջանականկառավարության հետ: Կարող էստացվել այնպես, որ դա դիտվի որպեսՀայաստանի պարտություն, թե դաիրականում ելք է: Ինձ թվում է, որ դակլինի Հայաստանի հաղթանակը՝կորցնելով տարածքներըտարածաշրջանում իրավիճակըկայունացնելու տեսակետից: Դուքհավատո՞ւմ եք, որ դրանից հետոհնարավոր է խաղաղ ապրել՝ առանցպատերազմի:

Վլադիմիր Պաստուխով

- Ես վերջին տարիներին հետևում եմ Փաշինյանին: Պետք է ասեմ, որ յուրօրինակ է, ուրիշներին նման չէ. հետսովետական լիդերների հետ համեմատած՝ նա պոպուլիստ չէ: Նա եկավ մի ժամանակաշրջանում, երբ քաղաքական կյանքում պոպուլիզմը հիմնական մեյնսթրիմն է, այս պայմաններում նրա գոյատևելը՝ գաղտնիք: Գտնում եմ, որ այն ուղղությունը, որը նա ընտրել է, կարող է լինել նախադեպ, չբերի սպասված արդյունքի, շատ հասուն է, անկախ նրանից՝ կարելի՞ է արդյոք այսօր անել այն, ինչ ցանկանում է: Որպես պետական գործիչ՝ նա աշխատում է ապագայի, հեռանկարի համար. անցնելով ցավի և արյան միջով, մտածել՝ նվաստացուցիչ զիջումների գնով, ժողովրդի և նրա գենոֆոնդի պահպանման մասին: Կարծում եմ, որ եթե նման բան կատարվեր, ապա դա կլիներ անվերապահորեն Հայաստանի հաղթանակն ինքն իր նկատմամբ, առաջին հերթին պատմական աշխարհայացքի սահմանափակման առումով: Ելքն այս պարադիգմայից՝ մահանալ հանուն պատմական հիշողության: Դրանում ես հասկանում եմ այդ լուծումների ոչ միանշանակությունը: Ոչ մի երաշխիք չկա և չի էլ կարող լինել,  որ հակառակ կողմը կցուցաբերի  անհրաժեշտ հումանիզմը, բարիությունը, ըմբռնումը. դրա համար պետք է երկկողմանի ընկալում լինի: Ադրբեջանը, «կուլ տալով» Լեռնային Ղարաբաղը, պետք է խուսափի ցեղասպանության, ասիմիլյացիայի փորձերից, անկլավ ստեղծելուց և այլ չարիքներից: Իսկ դա քիչ հավանական է...

Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար շահեկան է կոնֆլիկտի ավարտը նաև եվրաինտեգրման տեսակետից: Ռուսաստանն ունի մեծագույն ազդեցություն այս երկու երկրների քաղաքական կյանքի վրա, և ինչպես մոսկվամետ ադրբեջանական կլանները, այնպես էլ ռուսամետ հայկականները, կանեն ամեն ինչ, որ դա տեղի չունենա: Դրա համար ես հիմա խոսում եմ այդ նախաձեռնության ավելի շատ բարոյապատմական նշանակության մասին, քան պրակտիկ-քաղաքական իմաստով: Ես հավատում եմ բարության ուժին՝ անկախ նրանից, թե պետք է ավելի վեր լինի պատմական հիշողությունից՝ հանուն նրա, որ մնալ ինչ-որ մեկի հիշողության մեջ: Կարելի է այնպես խորասուզվել, որ հետագայում հիշելու բան էլ չի մնա...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում