Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթացն ուսումնասիրում են Հարվարդի բիզնես դպրոցում

Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթացն ուսումնասիրում են Հարվարդի բիզնես դպրոցում

Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի բիզնես դպրոցում։Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է Քիմ Քարդաշյանը:

«Երեկ ես ելույթ ունեցա Հարվարդի բիզնես դպրոցում` HBS Moving Beyond DTC կոչվող դասընթացին: Առաջադրանքն էր տեղեկություններ իմանալ Skims-ի մասին, ուստի ես և իմ գործընկեր Ջենսը խոսեցինք մեր մարքեթինգի, մարտահրավերների և մեր ամենամեծ հաղթանակների մասին: Ես այնքան հպարտ եմ Skims-ով: Եվ այն միտքը, որ այս դասընթացն ուսումնասիրվում է Հարվարդում, պարզապես խենթացնող է։ Շնորհակալություն պրոֆեսոր Լեն Շլեզինգերին և HBS-ին մեզ ընդունելու համար»,- գրել է Քարդաշյանը Instagram-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում