Մեխիկոյում ֆեմինիստուհիների երթին ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհի Է տուժել ընդհարումների ժամանակ
Ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհիներ վնասվածքներ են ստացել մարտի 9-ին Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք սարքել Էին Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակից կանայք: Այս տվյալներն իր Twitter-ում հրապարակել Է Մեխիկոյի Հասարակական անվտանգության վարչությունը:
«Հաստատված տվյալներ կան 62 ոստիկանների եւ 19 քաղաքացիական անձանց մասին, որոնք վասվածքներ են ստացել, ոստիկանության ինն աշխատակցուհիների (…) տարել են հիվանդանոցներ բժշկական օգնություն ստանալու համար, նրանց վիճակը գինահատվում Է որպես կայուն»,- ասված Է գրության մեջ: Ավելի վաղ Մեխիկոյի իշխանությունները հայտնել Էին վնասվածք ստացած կարգի15 պահապանների մասին:
Հասարակական անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Մարսելա Ֆիգերոայի խոսքով՝ ոստիկանները ենթարկվել են հարձակումների մուրճերի, փայտերի, պայթակների, եւ դյուրավառ խառնուրդով շշերի օգտագործմամբ: Մայրաքաղաքի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ուլիսես Լարան հայտարարել Է, որ հսկողական գերատեսչությունը մտադիր Է կատարել ցույցի ընթացքում բռնության ակտերի հետաքննություն:
Իշխանությունների մոտավոր գնահատումների համաձայն՝ դրան մասնակցել Է շուրջ 20 հազար մարդ: Առավել լարված իրադրություն Է դիտվել քաղաքի կենտրոնի Ազգային պալատի շրջանում, որտեղ ագրեսիվորեն տրամադրված ցուցարարները փորձել են ճեղքել-աանցնել շարված փակոցներով եւ ընդհարումներ են սարքել ոստիկանության հետ: Մեխիկոյի իշխանությունները ֆեմինիստուհիների երթի պահպանանը ներգրավել Էին 2,7 հազար կին ոստիկանների: Նրանք զինված չեն եղել եւ չեն ունեցել ինքնապաշտպանության համար ոչ մի կարգի հատուկ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ