ԱՄՆ-ի 12 նահանգներ Բայդենի դեմ հայց են հարուցել կլիմայի մասին հրամանագրի պատճառով
Միսուրիի եւ դարձյալ 11 նահանգների իշխանությունները հայց են հարուցել երկրի նախագահ Ջո Բայդենի եւ նրա վարչակազմի դեմ բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության մասին հրամանագրի ստորագրման համար: Ինչպես մարտի 9-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը, հայցվորները կարծում են, որ դաշնային կարգավորիչների լիազորությունների ընդլայնումը կարող Է լուրջ տնտեսական վնաս հասցնել:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հայցին, որն առաջադրել Է Միսուրիի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտը, միացել են նրա պաշտոնակիցներն Արկանզասից, Արիզոնայից, Ինդիանայից, Կանզասից, Մոնտանայից, Նեբրասկայից, Օհայոյից, Օկլահոմայից, Հարավային Կարոլինայից, Թենեսիից եւ Յուտայից: Միջնորդությունում նշված Է, որ, հրամանագրի տեքստի համաձայն՝ դաշնային իշխանությունները կարող են հաստատել ջերմոցային գազերի հանրային ծախքերի թվերը, որոնք այնուհետեւ դաշնային կարգավորիչների համար հիմք կդառնան փոխելու եւ սահմանելու նոր դրույթներ, ինչը կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական բեռի երկրի շարքային բնակիչների հաամար: Հայցվորների կարծիքով՝ հրամնագիրը խախտում Է իշխանությունների բաժանման սկզբունքը: Բայդենի աշխատանքային խմբի միջանկյալ հաշվարկների համաձան, որոնք բերցված են միջնորդությունում, նման հանրային ծախքերի ընդհանուր գումարը կազմում Է 9,5 տրիլիոն դոլար:
«Փաստորեն այդ վիթխարի թիվը կօգտագործվի դաշնային կարգավորիչների իշխանության վիթխարի ընդլայնումն արդարացնելու համար, որոնք կմիջամտեն ամերիկացիների կյանքի յուրաքանչյուր ասպեկտին՝ նրանց ավտոմեքենաներից մինչեւ սառնարաններն ու տները, մթերքներն ու Էլեկտրականության հաշիվները»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը հայցից: Բայդենը պաշտոնն ստանձնելու առաջին օրն ստորագրել Է հրամանագիր Փարիզի կլիմայի համաձայնագրի շրջանակում երկրի պարտավորությունների վերադարձման մասին, համաձայնագիր, որը նախատեսում Է ջերմոցային գազերի արմատական նվազեցում: 2018 թվականաին այդ պահին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը որոշել Էր դուրս գալ համաձայնագրից, որը, նրա կարծիքով՝ արգելակում Է ամերիկյան տնտեսության զարգացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ