«Միլանը» նոր պայմանագիր կնքեց Իբրահիմովիչի հետ
Իտալական «Միլանը» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալական մամուլը գրել էր, որ ֆուտբոլիստի աշխատավարձը մեկ տարվա համար կկազմի 7 միլիոն եվրո։
Իբրահիմովիչը 2020թ․ հունվարին է տեղափոխվել «Միլան»։ Կես տարում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 10 գոլ։
Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է նաեւ 2010-2012-ին՝ դառնալով Իտալիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։
Կարծիքներ