Պուտինն ու Էրդողանը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական առաջարկները, իրավիճակը Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շոշափվել են նաև միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկները, իրավիճակը Անդրկովկասում, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կարծիքներ