Cadillac-ը պատրաստվում է ներառել իր մոդելային շարքում Blackwing-ի էքստրեմալ տարբերակները

Cadillac-ը պատրաստվում է ներառել իր մոդելային շարքում Blackwing-ի էքստրեմալ տարբերակները

Cadillac ընկերությունը պատրաստվում է ընդլայնել V-Series բարձր արդյունավետությամբ ավտոմեքենաների մոդելային շարքն ու դրանց առավել էքստրեմալ տեսակները՝ Blackwing ընտանիքը, գրում է Մոտոր-ը:

Ինչպես GM Authority պարբերականին պատմել է Cadillac-ի գլխավոր ինժեներ Թոնի Ռոման, CT4-V Blackwing եւ CT5-V Blackwing «լիցքավորված» սեդանների թողարկումից հետո ընկերությունը բնավ չի պատրաստվում կանգ առնել ձեռքբերվածի վրա: Ներկայում Cadillac-ն արդեն զբաղվում է Blackwing ընտանիքի ընդլայնմամբ՝ չնայած Ռոման չի հրապարակել մանրամասներ: «Դուք ավելին կտեսնեք ապագայում: Մենք պատրաստվում ենք թողարկել ավելի շատ V-Series: Դա կարեւոր է մեր բրենդի համար, ուստի դուք կտեսնեք դա եւ ուրիշ պրոդուկտներում»,-ասել է մակնիշի գլխավոր ինժեները:

Բացի այդ, Ռոման հիշեցրել է, որ Blackwing շիլդիկը ստանալ կկարողանան V-Series մոդելային շարքից միայն ամենաբարձր արդյունավետությամբ տարբերակները, ուստի հազիվ թե արժե սպասել այնպիսի մոդելների ի հայտ գալը, ինչպես Escalade Blackwing-ը: Իսկ պայմանական Escalade V-Series-ը լիովին կարող է լույս աշխարհ գալ, որի հզորությունն ավելացել է՝ 426-ից հասնելով 677 ձիաուժի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում