Թինա Կարապետյան–Սիմոն Սենեկալ պարային զույգը գեղասահքի աշխարհի առաջնության եզրափակչում է. հայտնի է ելույթի օրը
Մոնպելյեում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը եզրափակչում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Նրանք ռիթմիկ պարերի որակավորման փուլում 68.50 միավոր են հավաքել և 31 զույգերի պայքարում գրավելով 14-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:
Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած զույգերը: Ազատ ծրագրի ելույթը նախատեսված է մարտի 26-ին:
Կարծիքներ