Ուկրաինացի զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Ղրիմի հետ սահմանին
Ուկրաինացի դեսանտայինները մարտին զորավարժություններ կանցկացնեն Ղրիմի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմը», հայտարարել Է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաեւը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծանուցել Էր Ղրիմի Օպուկի եւ Ռյազանի մարզի Դուբրովիչիի զինափորձարաններում ՕԴԶ-ի (օդադեսանտային զորքեր)՝ անձնակազմի ու տեխնիկայի դեսանտավորման եւ մարտական հրաձգության երկու լայնածավալ վարժանքների մասին: Ինչպես հայտարարել Է Նաեւը, ուկրաինական վարժանքների նպատակը «ինչպես օդից, այնպես Էլ ծովափից պատերազմի վտանգին ժամանակին եւ համարժեք հակազդելու ունակության կատարելագործումն Է»:
Նրա խոսքով՝ վարժանքների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պարապմունքներ կանցկացնեն օդից տարբեր բարձրություններում եւ տեղամասերում թշնամու դեսանտի հայտնաբերման եւ ոչնչացման ուղղությամբ:
Այդ ժամանակ պահեստազորը կկատարելագործի հավանական հակառակորդի ստորաբաժանումների՝ նավերից ցամաքի վրա ափհանումը խոչընդոտելու գործնական գործողությունները եւ, հետագայում, դրա ոչնչացումը: Ավելի վաղ փետրվարի 22-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել Է քաղաքային պայմաններում հարձակողական գործողություններին բանակին պատրաստելու մասին:
Գեներալը չի ճշտել, թե որ քաղաքների վրա են պատրաստվել գրոհել ուկրաինացի զինվորականները: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ Է «իրադրության զանգացման բոլոր տարբերակներին» պատրաստ լինելու համար: Ուկրաինայի պետական գործիչները եւ փորձագետները կանոնավոր կերպով հանդես են գալիս Ռուսաստանի հասցեին ռազմական հայտարարություններով: Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել են, որ Մոսկվան իբր մտադիր Է հսկողության տակ վերցնել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի ամբարտակը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը խոստացել Է Ղրիմի թերակղզու թեման «դժոխային» դարձնել Մոսկվայի համար եւ «Ուկրաինայի դրոշը բարձրացնել Սիմֆերոպոլի վրա»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում քանիցս նշել են, որ գերատեսչությունն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկում Է երկրի համար պատերազմական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ