Հարավային Կորեան կվերացնի Իրանին պատկանող 1 մլրդ դոլարի արգելափակումը
Հարավային Կորեան պատրաստ Է վերացնելու Իրանին պատկանող 1 միլարդ դոլար գումարի միջոցներ: Փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել Է Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հետ ձեռք Է բերվել համաձայնություն Իրանի Կենտրոնական բանկի ֆինանսական միջոցների օգտագործման շուրջը, որոնք արգելափակված են այդ երկրներում: Ըստ երեւույթին, սկզբնական փուլում Հարավային Կորեան մեզ կփոխանցի 1 միլիարդ դոլար»,- մեջբերում Է նրա խոսքն Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ Հարավային Կորեան ԱՄՆ-ի պահանջով սառեցրել Է Իրանին պատկանող 7 միլիարդ դոլար: Թեհրանը բազմիցս հայտարարել Է, որ այդ գործողություններն անօրինական են եւ Իսլամական Հանրապետությունը կձգտի հասնելու դրանց վերադարձման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ