Ծանոթացեք իմ մտքին՝ առանց տարամեկնաբանության, առանց նենգափոխության ու մանիպուլյացիայի․ Լենա Նազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է առել՝ երեկվա իր հարցազրույցին հետևած քննադատությունից հետո։
«Խնդրում եմ ծանոթացեք հարցազրույցում ասված իմ մտքին՝ առանց տարամեկնաբանության, առանց նենգափոխության ու մանիպուլյացիայի։
Կարծում եմ, որ լավ գաղափար է, որ մեր կրթական, գիտական, փորձագիտական, ակադեմիական, լրագրողական, բժշկական, քաղաքական, հասարակական հանրույթները, որոնք այլ երկրներում ունեն գործընկերներ, անդամակցում են տարբեր երկրներում միջազգային կազմակերպությունների, կազմակերպեն և դիմեն այդ կազմակերպություններին, այլ երկրների մասնագիտական հանրույթներին, որպեսզի նրանք էլ աջակցեն մեզ և կոչով դիմեն Ադրբեջանին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար։
Նմանատիպ ժողովրդական դիվանագիտությունը կարող է մեկտեղվել կառավարության կողմից իրականացվող գործողությունների հետ՝ հանուն մեր հայրենակիցների օր առաջ տուն վերադարձի։ Գերիների վերադարձը կառավարության առաջնահերթ անելիքն է, իսկ մասնագիտական խմբերի ջանքերի համախմբումը մեծապես կնպաստի այս գործին» ,- գրել է նա։
Կարծիքներ