ԱԺ պատգամավորներ, անվտանգության, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ և այլք Ժնևում մասնակցում են միջազգային քննարկման

Խորհրդարանական գործընկերների, ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի, անվտանգության եւ պաշտպանության ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ DCAF կենտրոնի աջակցությամբ Ժնեւում մասնակցում ենք անվտանգության եւ պաշտպանության ոլորտների բարեփոխումների, կառավարման եւ վերահսկողության թեմայով քննարկմանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ քննարկմանը մասնակցում են նաեւ պաշտոնյաներ եւ փորձագետներ Շվեյցարիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից։
Կարծիքներ