Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը. վարչապետ
Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ Հայաստանի քաղաքացուն «շուն ու շանգյալ» և «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը: Այդ մասին Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պայմաններում ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը՝ օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից, և ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկին: Ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև այդպես մտածելը կնշանակի անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
ՀՀ քաղաքացիները պետք է քվեակությամբ իրենց վերաբերմունքը արտահայտեն, և պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին և որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության երեք ուժերին, խոսքը «Ուժեղ ՀՀԿ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի մասին է, և նույնն է Դաշնակցություն-Քոչարյան դաշինքը. այդ երեքին ուժերին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն որպես «շուն ու շանգյալ» և դուրս շպրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից»,- տեսանյութում ասել է վարչապետը:


Կարծիքներ