Շուռնուխցի երիտասարդի գլխին ադրբեջանցիները չեն խփել․ ի՞նչ է իրականում տեղի ունեցել․ ԶԼՄ
Համացանցում լուրեր են տարածվել, թե իբր երեկ շուռնուխցի մի երիտասարդի մեքենան ադրբեջանցիները կանգնեցրել են և հայհոյել, ինչից հետո ադրբեջանցիներից մեկը ձեռքի ռադիոկապի սարքով (ռացիայով) խփել է շուռնուխցի երիտասարդի գլխին:
MediaNews-ին հաջողվել է պարզել դեպքի մանրամասները: Միջադեպն իրականում երեք օր առաջ է տեղի ունեցել: Շուռնուխցի երիտասարդի մեքենան անցնելու ժամանակ մեքենայից նկարել են ադրբեջանցիներին, վերջիններս նկատել են դա, կանգնեցրել են մեքենան և ասել որ էլ չնկարեն, իսկ երբ մեքենան շարժվել է տեղից, ոտքով մի քանի անգամ խփել են անիվներին:
Ըստ աղբյուրի՝ տարածված լուրերը, թե ադրբեջանցիները ռադիոկապի սարքով (ռացիայով) խփել են շուռնուխցի երիտասարդի գլխին, իրականությանը չի համապատասխանում։
Կարծիքներ