Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

Դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում