Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Շրջափակման պատճառով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է տեղադրել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ընթացքում Հայրենիքի անկախության ու ազատության համար անմահացած հայորդիների հիշատակին։
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։
Կարծիքներ