Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում ուժեղ բուք է

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում ուժեղ բուք է

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում ուժեղ բուք է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մարտի 4-ին ժամը 9․20-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է ձյուն, որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 15–20 սմ։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են: Ճանապարհների որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։

Մարզպետարանի տեղեկատվության բաժնից  տեղեկացրեցին, որ սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 18 միավոր տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում