Վրաստանից հետո ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել նաև Մոլդովան
Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել՝ «երկրի բնակիչների ապագա սերունդների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար», ճեպազրույցում ասել է նախագահ Մայա Սանդուն։
Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ պետք է արագացնել հանրապետության եվրաինտեգրումը, նրա ցանկությունը կիսում է երկրի կառավարությունը։
«Մենք ապագա սերունդների համար արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն ենք տեսնում, այսօր ստորագրում ենք Եվրամիությանն անդամակցելու դիմումը, այն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահին՝ ԵՄ-ն նախագահող երկրին, մենք պատրաստ ենք անել ամեն ինչ. իրականացնել երկրի այս հիմնարար խնդիրը»,- ասել է Սանդուն։
Մարտի 3-ին Վրաստանը ԵՄ կառույցներին դիմում էր ուղարկել՝ ԵՄ-ին անդամակցելու համար։
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ երկրներին՝ կոչ անելով շտապ ընդունել Ուկրաինային միություն և ստորագրել է իր երկրի՝ ԵՄ-ին միանալու դիմումը։ Ուկրաինան ԵՄ անդամակցության համար պաշտոնապես հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարի 28-ին։ Մարտի 1-ին Եվրախորհրդարանը պաշտպանել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևը։
Կարծիքներ