Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ դիմել են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում գնալ սահման. Ռուստամ Բաքոյան
Վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանի պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը:
«Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ դիմել են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում գնալ սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում` հայկական սփյուռքի հետ ակտիվորեն աշխատեն` և' Եվրոպայում, և' ԱՄՆ-ում, և' մյուս երկրներում, որպեսզի կարողանանք Ադրբեջանի սադրիչ գործողություններին դիվանագիտական պատասխան տալ»,-նշեց նա:
ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդն անվերապահորեն հայ ժողովրդի հետ է. «Գիտեք, մեր եղբայրական զգացմունքները միմյանց նկատմամբ մեկ անգամ չէ, որ փորձություն են բռնել»,- ասաց ԱԺ նախագահը:
Կարծիքներ