Փետրվարից Արարատ լեռ բարձրանալու արգելքը պաշտոնապես կվերանա
Թուրքիայի` Հայաստանին սահմանակից Աղրըի նահանգային իշխանությունները 2015 թվականին հայտարարել էին, որ նահանգի տարածքում «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Արարատ (թուրքերեն՝ Աղրը) լեռը ստանում է «հատուկ անվտանգության» գոտու կարգավիճակ։
Այդ կարգավիճակով պայմանավորված պաշտոնապես արգելված էր լեռնագնացներին Արարատ բարձրանալ։
Չնայած արգելքին՝ վերջին 6 տարվա ընթացքում զարտուղի, ոչ օրինական ճանապարհներով, հաճախ տեղաբնակ քրդերի օգնությամբ բազմաթիվ լեռնագնացներ են մագլցել բիբլիական լեռան գագաթը։
Այժմ արդեն փետրվարի սկզբից պաշտոնապես արգելքը կվերանա և տարբեր երկրներից եկած լեռնագնացները կկարողանան օրինական ճանապարհով բարձրանալու թույլտվություն ստանալ։
Կարծիքներ