Գորիս-Սիսիան ավտոճանապարհին «VAZ-2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած
Մայիսի 11-ին՝ ժամը 23։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Շ․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ