ՀԿԽԸ-ն կանխիկ աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց

ՀԿԽԸ-ն կանխիկ աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց

Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ մարտի 2-ից մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար:

Ինչպես տեղեկացրին Հայկական կարմիր խաչի ընկերությունից, ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):

Ըստ աղբյուրի՝ 2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ): 

Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:   

«Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են. 

Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40.000 դրամ, այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20.000 դրամ։   Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466,000,000 ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում