2022 թ․ շարունակվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրումը

2022 թ․ շարունակվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թ․ ընթացքում շարունակում է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։

«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի շրջանակում Երևանում և մարզերում գործող աջակցության կենտրոններում, ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցություն» միջոցառմամբ ԱՍՀՆ-ի կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է նաև 50000-150000 դրամ միանվագ աջակցություն՝  

կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու.

բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով       փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման.

ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման.

աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:

«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց (անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվողներին) ապահովել անհատույց ապահով բնակելի տարածքով, սննդով, հագուստով` տրամադրելով հոգեբանական, իրավաբանական օգնություն, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական աջակցություն։

Ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում