Բաթումում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 6-ի
Բաթումում փլուզված շենքի փլատակների տակից երեկ ուշ երեկոյան դուրս բերված վիրավոր կանանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից, հոկտեմբերի 9-ին հայտնել է Рустави-2 հեռուստաալիքը:
Զոհը 36-ամյա Ինգա Մեքեիձե էր։
Այսպիսով, շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 6-ի. զոհերի թվում կա երկու անչափահաս:
Եվս երեք մարդ մնում է փլատակների տակ, որոնումները շարունակվում են:
Կարծիքներ