Աբու Դաբիում կարգելվի պլաստիկե տոպրակների օգտագործումը
Աբու Դաբիի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն արգելել է հունիսի 1-ից պլաստիկե տոպրակների օգտագործումը էմիրության տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշված քայլն Արաբական Միացյալ Էմիրություններում 2020 թվականի մեկնարկած քաղաքականության մաս է կազմում, որի նպատակն է շրջակա միջավայրի պաշտպանությունն ու պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ:
Հաղորդվում է, որ մինչև հունիս լայնամասշտաբ քարոզչական արշավ է իրականացվելու՝ էմիրության բնակիչներին տեղեկացնելու նոր կանոնների մասին:
Կարծիքներ