Իսրայելը հարձակվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասի վրա՝ ի պատասխան հրթիռային հարվածի
Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարձակվել են Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զենքի արտադրամասի վրա՝ ի պատասխան ապրիլի 18-ին հրեական պետության տարածքի վրա հրթիռի արձակման։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Ավելի վաղ Գազայի հատվածից արձակված հրթիռ է հայտնաբերվել, որը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը: Ի պատասխան այդ հարձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության զենքի արտադրամասի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը ՀԱՄԱՍ շարժումը համարում է պատասխանատու ցանկացած ահաբեկչական գործունեության համար, որի աղբյուրը Գազայի հատվածն է», -ավելացրել է մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի երեկոյան Գազայի հատվածից արմատականները մեկ հրթիռ էին արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որը որսացել էր «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։ «
2021 թվականի մայիսի 21-ին ուժի մեջ է մտել հրադադարը Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև, որոնք 11 օր առաջ փոխանակել էին հրթիռային հարվածներ։ Առճակատման զոհ էր դարձել Գազայի հատվածի 257 բնակիչ, մոտ 2 հազարը վիրավորվել էր։ Իսրայելական կողմից զոհվել էր 13 մարդ։
Կարծիքներ