Եթե մեր քաղաքում հավաքվի 70 և ավելի հոգանոց խումբ, վարչապետը անձամբ կայցելի Կապան՝ մեզ հետ այս թեմայով հանդիպելու. Բաբայան

Նարեկ Բաբայանը գրել է.
Սիրելի կապանցիներ,
Վերջերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պատրաստ է քաղաքացիների հետ քննարկել «Իրական Հայաստան» գաղափարախոսության նախագիծը։ Եթե մեր քաղաքում հավաքվի 70 և ավելի հոգանոց խումբ, նա անձամբ կայցելի Կապան՝ մեզ հետ այս թեմայով հանդիպելու։
Եթե ցանկանում եք մասնակցել այս հանդիպմանը, միասին ձևավորենք այդ խումբը։ Հետաքրքրված անձանց խնդրում եմ գրել ինձ, որպեսզի հանդիպման ձևաչափը և մյուս մանրամասները քննարկենք։
Տարածեք այս գրառումը, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղեկանա և միանա քննարկմանը։
Կարծիքներ