Հասմիկ Հակոբյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող շուրջ 80 ուսանողի հետ

Հասմիկ Հակոբյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող շուրջ 80 ուսանողի հետ

«Բնակարանի հարցը լուծելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել կրթության շարունակականության ապահովմամբ». սա օրվա ընթացքում ամենահաճախ լսածս նախադասությունն էր:

Այսօր այցելեցի Վ.Բրյուսովի անվան պետական և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, որտեղ հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող շուրջ 80 ուսանողի հետ:

Հանդիպումների ընթացքում լսեցի երիտասարդների կողմից ներկայացվող խնդիրները, առաջարկությունները, ներկայացրի ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը, քննարկեցինք ուսման վարձերին, զբաղվածությանը, հետագա աշխատանքային հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Հանդիպումների ավարտին փոխանակվեցինք կոնտակտային տվյալներով և պայմանավորվեցինք հանդիպումները դարձնել շարունակական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում