ՌԴ ՊՆ-ն հրադադարի խախտում է արձանագրել Ղարաբաղի Մարտունու շրջանում
Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղեկատվական հաղորդագրության մեջ։
«Տուժածներ չկան։ Տվյալ փաստով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում։ Պարեկություն է իրականացվում երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռներով ավտոշարասյան ուղեկցումը:
«Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերը գտնվում են մշտական փոխգործակցության մեջ»,- հավելել են ՌԽԶ-ից:
Կարծիքներ