«Միսս Սպարտակ 2019»-ի հաղթողը ընդգրկվել է Սպարտակի մարզչական շտաբում

«Միսս Սպարտակ 2019»-ի հաղթողը ընդգրկվել է Սպարտակի մարզչական շտաբում

Մոսկվայի «Սպարտակը» հայտարարել է ակումբի մարզչական շտաբում նոր համալրման մասին, գրում է armsport.am-ը։ Մայրաքաղաքային ակումբի մարզչական շտաբում է ընդգրկվել Օլգա Սմիրնովան, որը նախկինում աշխատել է ակումբի ակադեմիայում, որպես ֆիզպատրաստության մասնագետ։

Սմիրնովան, որը սպորտի վարպետի կոչում ունի, թեթև աթլետիկայի՝ Ռուսաստանի կրկնակի չեմպիոնուհի է։ Նա նաև հաղթող է ճանաչվել 2019 թվականին տեղի ունեցած «Միսս Սպարտակ» գեղեցկության մրցույթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում