Հայաստանում կորոնավիրուսից մահացել է տղամարդկանց 57 տոկոսը. Աբովյան

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է տղամարդկանց 57 տոկոսը. Աբովյան

Հայաստանում կորոնաիրավիճակն այս պահին կայուն է: Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտուց դուրս ենք եկել: Այս մասին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Աբովյանը ներկայացրեց կորոնավիրուսով վարակվածության դեպքերի սեռատարիքային բաշխվածությունը: Ըստ Աբովյանի ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է ՝ տղամարդկանց 41 տոկոսը, կանանց՝ 59 տոկոսը: Մահացել է տղամարդկանց 57 տոկոսը, կանանց՝ 43 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում