Փրկարարները խցանումից դուրս են բերել 49 բեռնատար ավտոմեքենա
Հունվարի 10-ին, ժամը 16։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան ճանապահահատվածի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում առկա է բեռնատար ավտոմեքենաների խցանում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ֊փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ձյան և մերկասառույցի պատճառով առկա է մոտ խցանված 80 բեռնատար։
Փրկարարները խցանումից դուրս են բերել 49 բեռնատար ավտոմեքենա:
Կարծիքներ