Կումանը հեռացել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Կումանը հեռացել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Աայս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նման որոշում կայացվել է թիմի՝ «Ռայո Վալյեկանո»-ից կրած պարտությունից (0:1) հետո: Կումանն արդեն իսկ հրաժեշտ է տվել ֆուտբոլիստներին և ակումբի ղեկավարությանը:

Ռոնալդ Կումանը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր 2020 թվականի օգոստոսին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնա»-ն 10 խաղից հետո միայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում