ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի նստավայրից, մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում