Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի. վարչապետ

Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի. վարչապետ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Ֆեմիլի գարդեն» ընկերության կողմից Կառավարության աջակցությամբ հիմնվել է ավելի քան 182 հա դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասելով, որ հողերի խոշորացման ծրագրին պետք է ավելի շատ ջանք դնել:

 

«Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում